Կասկած չկա, որ սա բացահայտ սուտ է, բայց խնդիրը այլ տեղում է. Արփի Դավոյանը՝ Արթուր Ղազինյանին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ամենաչընտրված թեկնածու Արթուր Ղազինյանն իր ֆեյբուքյան էջում, ի թիվս այլնի, գրել է.«Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 2020թ-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր»։

Կասկած չկա, որ սա բացահայտ սուտ է, բայց խնդիրը այլ տեղում է։ Արթուր Ղազինյանը լավ հասկանում է, որ տարիներ շարունակ մարդկանց մոտ ցասում ու վիշտ է առաջացրել Հայաստան համահայկական հիմնադրամում կատարված ապօրինությունները, հիմա նա նույն կեղծ տեղեկատվությամբ փորձում է մարդկանց զգացմունքների հետ խաղալ` միաժամանակ շահարկելով պատերազմի վիշտն ու ցավը և Սփյուռքի մեր հայրենակիցների ջանքերը։

Ասեմ ավելին` իրավաբան լինելով, սույն պարոնը շատ լավ գիտե, որ որևէ բան ապացուցված լինելու համար, այն դեռևս պետք է ապացուցել, ոչ թե հայտարարել ապացուցված ու մերկապարանոց հայտարարություններ անել»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել