Միխեիլ Սաակաշվիլիին քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Վիվամեդ» կլինիկա

Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Վիվամեդ» կլինիկա։

Կլինիկայի տարածքում մոբիլիզացվել են քրեակատարողական սպասարկման տրանսպորտային միջոցները, իսկ տարածքը երկու կողմից փակվել է այսպես կոչված դեղին ժապավենով:

Նշենք, որ ըստ երրորդ նախագահի ընտանիքի անդամների և ընդդիմադիր, Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների՝ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերջերս ավելի է վատացել, և նրան պատշաճ բուժում է պետք։

Սաակաշվիլիի մոր՝ Գյուլի Ալասանիայի կարծիքով, Սաակաշվիլիին անհրաժեշտ է արտերկրում բուժել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել