Ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում. հայտարարություն

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Մայրաքաղաքում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։ Հաշվի առնելով, որ հասարակական ակցիաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ուստի ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Հերթական անգամ կոչ ենք անում չտրվել սադրանքների և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել