ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Այսօր առաջին անգամ որոշեցինք շրջափակել պետական շենքերից մեկը. այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Որոշեցինք շրջափակել քաղաքապետարանի շենքը, որովհետև ՔՊ-ն քաղաքապետարանը դարձրել է իր «դուքանը»: Մարդկանց հետապնդում են, ճնշում իրենց հայացքների և հանրահավաքներին մասնակցելու համար: Այդ կառույցը ծառայում է, ոչ թե երևանցիներին, այլ՝ օրվա իշխանություններին: Դրա համար մենք հերթով նման կառույցները շրջափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այսօր քաղաքապետարանի շենքը շրջափակել են 2 ժամով, բայց եթե «խելքի չգան», վաղը շրջափակելու են 4 ժամով՝ մինչև հասնեն վերջնական շրջափակման:

Դիմելով քաղաքացիներին ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այս օրերին իրենց պայքարին զուգահեռ բուռն գործողություններ են տեղի ունենում նաև սփյուռքում և իրենք առաջին օրից էլ հայտարարել են, որ սա համազգային շարժում է:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի Նիդերլանդներ կատարած այցին:

«Նիկոլ, տեսար ո՞նց դիմավորեցին քեզ Նիդերլանդների մեր հայրենակիցները: Ժամանակ կար, որ փողոցում գիրք ու մարտի 8-ին ծաղիկների էիր բաժանում, հեծանիվ քշում, բայց հիմա եթե համարձակվես մտնել ժողովրդի մեջ կտեսնես, թե ինչ են մտածում քո մասին»,- ասաց նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել