Ազգային ժողովի աւյսօրվա՝ մայիսի 6-ի, արտահերթ նիստին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին տարածվող լուրերին անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Ուզում եմ դիմել ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության պայքարի դեմ վարչությանը: Կոչ եմ անում վարչության աշխատակիցներին հնարավորինս շուտ մտնել ու ստուգել նման նյութեր գրած մարդկանց ապաստարանները, որպեսզի հնարավորինս շուտ կանխվի թմրամիջոցներից հերթական գերդոզավորման դեպքերը, որոնք գուցե ունենան մահվան ելքեր: Անկախ ամեն ինչից մենք պետք է մտածենք մեր քաղաքացիների կյանքի ու առողջության մասին»,- իր խոսքը եզրափակեց պատագամավորը: