ՍԴ-ն հետաձգել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին վերաբերող գործի դատաքննությունը

Սահմանադրական դատարանը մայիսի 3-ին աշխատակարգային որոշում է ընդունել՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին։

Որոշման մեջ ասվում է․

«Ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի դատաքննությունը հետաձգել և դատաքննությունը նշանակել 2022 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 11.00-ին»:

Iravaban.net-ը հիշեցնում է, որ գործը քննության է ընդունվել փետրվարի 25-ի ՍԴԱ որոշմամբ։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ Որոշված է նաև գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։ Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է նշված օրենքն ընդունած մարմինը՝ ՀՀ Ազգային ժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել