Մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Մայիսի 4-ի առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ:
Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները:
Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են»,- նշված է հայտարարության մեջ: