Ցավոք, այդպես էլ չհասկացաք 2018-ի կատարվածը և պատճառները. Արփի Դավոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քույրեր և եղբայրներ, ցավոք, այդպես էլ չհասկացաք 2018-ի կատարվածը և պատճառները, ձեզ թվաց, թե փողոց փակելը «հավես ա», դասադուլ և գործադուլ անելը «հավես ա», չհասկացաք, որ այդ ամենը հավես չի, պարտադրված չի, ստիպողական ու կոկորդ պատռելով չի, հայհոյախառն խոսքերի շարան այստեղ-այնտեղ ասելով չի, մարդկանց վիշտն ու ցավը քաղաքական շահարկումների առարկա դարձնելով չի։

Այդպես էլ չհասկացաք, որ քաղաքականությունը ազնվություն ու անկեղծություն է, այն անկեղծությունն է, որ մարդը հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ զգում է, ոչ թե այն աղբն է, որ էժանագին լրատվամիջոցներով սփռվում է։

Սակայն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի դեմ կռիվ տվողները, պատերազմի դաշտից փախած ու պատերազմի պարտության մեջ մեղավորներ կարգողները, զինվորի հաց գողացածներն ու նրանց կյանքի ուղեկիցները, որոնք սեփական հագուստի գույնը պատուհանից դուրս սավառնող ծիծեռնակի պոչի գույնի հետ էին բռնացնում, թանկարժեք մեքենաներում նստացույց անողները և այլոք դա չեն հասկանում։

Իսկ հայրենասիրության մասին խոսքերը իրենք վաղուց ասել են, սակայն գործերը թողել են, քանի որ զբաղված էին մի այլ գործով` թալանով ու երկիրը մաս-մաս վաճառելով»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել