Հասարակությունը տրանսֆորմացվում է բաց Հասարակության, որտեղ որոշումները պետք է բաց ու թափանցիկ եղանակով ընդունվեն. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում Փակ Հասարակությունը, որտեղ հեղինակությունները ստվերային եղանակով որոշումներ են կայացնում, իսկ ժողովուրդը նրանց կոչով փողոց է դուրս գալիս որպես ամբոխ, կամ որպես հանդիսատես, արդեն սպառվել է։

Հիմա հասարակությունը տրանսֆորմացվում է Բաց Հասարակության, որտեղ որոշումները պետք է այլեւս բաց ու թափանցիկ եղանակով ընդունվեն։ Դրանք պետք է լինեն համոզիչ, հիմնավորված, ու հեղինակությունները ոչ թե ֆյուրերներն են, այլ տեսակետներ գենեռացնողները։

Իսկ ժողովուրդը վերափոխվում է հասարակության, ամբոխից վերածվելով գլխավոր դերակատարի, նաեւ’ արբիտրի»,- գրել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել