Սիսիանի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գարիկ Հակոբյանը. քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար:
Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը.
Ծնվել է 1982թ.-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում:
1989-1997թթ. սովորել է Սիսիան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև 1997-1999թթ-ին՝ Սիսիան քաղաքի վարժարանի ֆիզմաթ բաժնում:
2003թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ականանետային մարտկոցի ավագ սպա, իսկ 2004թ.-ին՝ նույն մարտկոցի հրամանատար:
2008-2010թթ.-ին սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում և ստացել իրավագետի, դատական փորձագետի որակավորում:
2009թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի խառը հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, իսկ 2013թ.-ին ՝ նույն դիվիզիոնի հրամանատար:
2017թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ:
2020թ. հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 9-ը ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կազմով մեկնել է Արցախի Հանրապետություն, մասնակցել Հադրութի և Մարտունու ինքնապաշտպանական մարտերին:
2021թ.-ի օգոստոսի 6-ին արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
2021թ հոկտեմբերի 18-ից մինչև 2022թ ապրիլի 25-ը զբաղեցրել է Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: