Ռուսաստանը՝ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները վերացնելու մասին

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները մայիսի 16-ից այլևս չեն գործի: Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Մասնավորապես, որոշում է ընդունվել, որ Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների համար դեպի Ռուսաստան, ինչպես նաև այս երկրներ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակումներն այլևս չեն գործի:

Շտաբից հայտնել են նաև, որ մայիսի 16-ից չեն գործի Ռուսաստանի օդանավակայաններից դեպի Էկվադոր պարբերական ու չարթերային թռիչքների համար սահմանափակումները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել