Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերոսների ծնողներ, հարազատներ։ Մեզ միանում են արցախցի հերոսների հարազատներ, ծնողներ։
Վաղը՝ ապրիլի 30 ին, ժամը 16 30 հանդիպում ենք Ազատության հրապարակում՝ Թումանյանի արձանի մոտ, ապա երթով շարժվում Կառավարություն, ապա Գլխդատախազություն, իսկ հետո միասնաբար վերադառնում Ազատության հրապարակ։
Լինենք միասնական։
Խնդրում եմ տարածել այս հայտարարությունը»,- գրել է նա։
Նշենք, որ պատգամավորի որդին ևս զոհվել է 44-օրյա պատերազմում:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն արդեն մի քանի օր է բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության դիմաց: