«Դիմադրություն» շարժումն այսօր՝ ապրիլի 29-ին, իրազեկման ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում: Այս անգամ քայլերթը սկսվել է Արամ Մանուկյանի արձանի մոտից:
Քայլերթի ընթացքում ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Գյումրիում բազմահազարանոց երթ է ընթանում:
«Եկեք մեր ողջույնի խոսքերը փոխանցենք Իջևանից, Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Տիգրանաշենից դեպի Երևան շարժվող մեր հայրենակիցներին: Սիրելի հայրենակիցներ մեր դիմադրության հաղթարշավի երթը շարունակվում է»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ արդեն 5-րդ օրն է, «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում: Ըստ երթը ղեկավարող պատգամավորների՝ նման ակցիաները կշարունակվեն մինչև մայիսի մեկը, որից հետո տեղի կունենա հուժկու հանրահավաք:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։