ՀՀ ԱԳՆ-ն՝ Իլհամ Ալիևի հայտարարության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մայիսին` Բրյուսելում։

Տեղեկությունը ճշտելու համար Iravaban.net-ը կապ հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ։

«Այս պահի դրությամբ նման հանդիպման մասին տեղեկատվություն առկա չէ»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել