Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Դոնբասում իրավիճակի հումանիտար ասպեկտները՝ հաշվի առնելով Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցությունների արդյունքները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը․ «Հետագա շփումները պայմանավորվածություն են ձեռք բերել»,- ասվում է հաղորդագրության մեջ․ տեղեկանում ենք РИА Новости-ից։
Իր հերթին, Թուրքիայի նախագահի գրասենյակը նշել է, որ Էրդողանը վստահեցրել է Պուտինին Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ միջնորդությունը շարունակելու մտադրության մասին։
Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին ամերիկացի Թրեվոր Ռիդի հետ փոխանակելու գործընթացը կազմակերպելու համար։ Էրդողանը հայտարարել է երկու երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին։