ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները

Ապրիլի 27-ին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են անվտանգության խորհրդի մամուլի ծառայաությունից:

Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել