Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի 27-ին, հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»:
Նշենք, որ վերջինս 2021 թվականի հոկտեմբերի 4-ից զբաղեցնում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը: