Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից այսօր՝ ապրիլի 27–ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկման երթը։ Երթի մասնակիցները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Նշենք, որ արդեն 3-րդ օրն է, շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։