Օգտվում են մարդկանց էմոցիոնալ վիճակից, փորձում են հերոս խաղալ․ Գեղամ Նազարյան

«Եթե անկեղծ խոսենք, ինձ այս ամենը չի բավարարում։ Ինձ չի բավարարում, որ այս պատերազմն է եղել, չի բավարարում, որ 2018 թվականից ինքը վարչապետ է եղել»,-այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Գլխավոր դատախազության դիմաց ասաց Արցախյան 44-օրյա պետերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Ես էն ժամանակ էլ էին ասում՝ որ դրան բերեք, դնեք՝ երկրում աղետ ու արհավիրք ա լինելու, որովհետև այդ ընտանիքն ուրիշ բանի ընդունակ չէ։ Ինձ համար էական չի որոշումը կկայացվի մեկ օրում, թե հինգ օրում, ինձ համար էականն այս փաստաթուղթն է»,-ասաց նա։

Իրավիճակը լարվեց, երբ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ միջնորդությունը կքննվի օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում։

Մի քանի ծնողներ պահանջեցին, որ արագացված ընթացակարգով քննեն, քանի որ իրենք երկար են սպասել։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն, որպեսզի 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն։ Դատախազության տարածած  հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն բավարարվել է։

Նշենք, որ Քրեական դատավարության 199-րդ հոդվածով նախատեսվում է․

1․դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քննարկել նախնական քննության մասնակիցների հարուցած բոլոր միջնորդությունները:

2. Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել