Գլխավոր դատախազության դիմաց հավաքված զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին, որ ապրիլի 26-ի իրենց միջնորդությունը քննվի սեղմ ժամկետում։
«Այս մարմինն ուժ չունի։ Այս մարմինը չի կարող պատժել նրան, ով այլևս խրված է բազմաթիվ հանցագործություններրի մեջ»,-ասաց զոհված զինծառայող Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն, որպեսզի 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչվեն։ Դատախազության տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ այն բավարարվել է։
Նշենք, որ Քրեական դատավարության 199-րդ հոդվածով նախատեսվում է․
1․դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են քննարկել նախնական քննության մասնակիցների հարուցած բոլոր միջնորդությունները:
2. Գրավոր և բանավոր միջնորդությունները պետք է քննարկվեն և լուծվեն 5 օրվա ընթացքում: Միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում: