Ինչ կենսագրություն ունի նորանշանակ փոխնախարար Արմեն Արզումանյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 26-ի որոշմամբ Էկոնոմիկայի փոխնախարար է նշանակվել Արմեն Արզումանյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից ներկայացնում են նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը։

2018-2019 թթ՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

2016 թ.-ից՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնում Տնտեսական դիվանագիտություն և Գործարար հաղորդակցություն և բանակցություններ առարկաների դասախոս

2012 թ.-ից՝ Միջազգային հարաբերությունների, քաղաքական, տնտեսական և սոցիալական հարցերի «Ազգերի ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հիմնադիր, նախագահ

2007-2018 թթ.՝ ՖինՍտաբ բիզնեսի զարգացման և կառավարման ընկերության հիմնադիր, տնօրեն

2010-2013 թթ.՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի «ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտի վարչարարութուն» ծրագրի խորհրդատու

2005 թ.՝ Գարանտ-Լիմենս ապահովագրական ընկերության տնօրեն

2001-2003 թթ.՝ ԱՄՆ Գյուղատնտեսական դեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրերի կողմից հովանավորվող Կիրառական հետազոտությունների և ագրոբիզնեսի հիմնադրամի ծրագրերի խորհրդատվական խմբի անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել