Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում ապրիլի 27-ի և 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի ցերեկը, 29-ին, մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Ապրիլ 27-ի, 30-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 28-ի կեսօրից հետո, 29-ին, մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Ապրիլի 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
