Այս քայլերթը շատ ոգևորող է․ Աննա Գրիգորյան

Շրունակվում է մեր քայլերթի 2-րդ օրը, մեզ են միացել ասորական համայնքի ներկայացուցիչները․ այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Մեր հայրենակիցներն ազդանշաններով իրենց սատարման խոսքերն են մեզ հղում։ Երեկ, երբ նստած էինք խարույկի շուրջ, բազմաթիվ մարդիկ մեզ միացան, իրենց սատարման խոսքերն ասացին։ Մեզ ասացին, որ մայիսի մեկին պարտադիր գալու են և միասին ենք քայլերթով մտնելու Երևան։ Այս քայլերթը շատ ոգևորող է, և ես լսում եմ, որ Երևանում էլ, Տավուշում էլ մեծ աջակցություն են ստանում, այդ առումով մենք էլ ոգևորված ենք»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել