Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ոստիկանության մեքենան հղի կնոջ է հարվածել։ Երկու ժամ առաջ ինքս եմ ոստիկանության մեքենաների կողքը հայտնվել այն պահին, երբ կառավարական կորտեժ էր անցնում։ Կարող եմ մի բան ասել. ոստիկանները ոչ-ադեկվատ, վայրենի և հոգեկան խանգարում ունեցողի տպավորություն էին թողնում։ Ես չգիտեմ, դա ղեկավարության պարանոյայի, թե դաստիարակության և թրեյնինգների բացակայության հետեւանք է։ Բայց էս ոճով դեպքերը շատ կլինեն, եթե բան չփոխվի»,- գրել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ ապրիլի 26-ին, «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկել երիտասարդ աղջկա:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ նախնական տվյալներով՝ Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։