Այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն․ Արամ Վարդևանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի գործընկերներ, այսօր պարզապես խաղաղ չափազանց կարճ ցույց անելու համար 14-25-ից բերման են ենթարկվել ՀՅԴ երիտասարդ խիզախ անդամներ: Ասեմ ավելին այս պահին ոստիկանները փորձում են ցույցը դիտարկել խուլիգանություն: Ցույցը` խուլիգանություն: Իհարկե ԱՄՆ ու ԵՄ դեսպանները չեն խոսելու այս դեպքի մասին: Միաժամանակ ոստիկանությունը վստահ եմ տեղյակ է, որ ինչ էլ, որ լինի կամ հորինվի մեկ ժամից քիչ ուշ ԽԻԶԱԽ-ները լինելու են ազատության մեջ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել