Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության․ Արթուր Վանեցյան

Երեկվա օրը գնահատում եմ շատ լավ, երեկվա երթի մասնակիցների թիվը շատ մեծ էր․ այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Մենք տեսանք, որ մեքենաների վարորդները՝ գրեթե հարյուր տոկոսը, ողջունում էին երթի մասնակիցներին։ Մենք տեսանք, որ պատշգամփներից գրեթե բոլորը ողջունում էին մեզ։ Հստակ է, որ ազգը արթնացել է, հստակ է, որ մարդիկ գիտակցել են, որ պետք է քշել այս իշխանություններին, որ մենք ունենք մեր ուզած, երազած հայրենիքը, ունենաք անվտանգ Արցախ, անվտանգ Հայաստան և Արցախում ու Հայաստանում արժանապատիվ քաղաքացի»,-ասաց նա։

Վանեցյանի խոսքով՝ ապրիլի 26-ին ևս նախատեսված են բազմաթից միջոցառումներ։ Նա հույս հայտնեց, որ կլինեն ինքնաբուխ միջոցառումներ։

«Ժամը 6-ին լինելու ենք Ազատության հրապարակում։ Որոշ ժամանակ անց կորոշենք ինչ ենք անում կամ իրազեկման երթ կանենք կամ ինչ-որ մի բան կանենք։ Ուզում եմ մեր քաղաքացիների հետ պայմանավորվել, որ ամեն օր ժամը 6-ին մենք հավաքվում ենք Ազատության հրապարակում։ Հույս ունեմ, որ ոստիկանությունը չի դիմի արկածախնդրության։ Երեկ որոշակի կոպտություն եղել է, ինձ պատմեցին, որ եղել է ուժի կիրառում, որոշ ցուցարարների հարվածներ է հասցվել։ Անհնար է ուժով կասեցնել ժողովրդի պոռթկումը, որը տեղի է ունեցել։ Չկա նման ոստիկանանկան ուժեր։ Իշխանությունները նոր պատերազմի թեզն առաջ տանելով՝ փորձում են ահաբեկել մեր բնակչությանը, նոր պատերազմ չի լինելու։ Նոր պատերազմ լինելու է, եթե իրենք մնան իշխանության։ Պատերազմը շարունակվում է, 2 օր առաջ ևս մեկ գերի ունեցանք, դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ։ Մենք ունակ ենք կանխել պատերազմը, մենք խաղաղության կողմնակից ենք, բայց դա չպետք է լինի Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության հաշվին։

Այստեղ իշխանության կռիվ չէ, սա ապակենտրոն պայքար է, մենք այստտեղ ենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Տարբեր-տարբեր մարդիկ են միացել այս պայքարին, սա պայքար է հանուն Հայաստանի, հանուն Արցախի»,-ասաց Վանեցյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել