Մերկացած տղամարդ էր, վազեց, կարմիրբերետավորներն էլ՝ հետևից. հրապարակում իրավիճակը լարվեց

Ազատության հրապարակում քաղաքացիների և ոստիկանների միջև իրավիճակը լարվեց։ Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ինքն էլ չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ։

«Անհասկանալի իրավիճակ էր։ Կանգնած զրուցում էինք, տեսա՝ ինչ-որ մեկը վազում է, ոստիկանները՝ հետևից, փորձեցինք հանգստացնել իրավիճակը։ Որևէ բան չեն ասում, չենք հասկանում։ Հեսա կհասկանանք»,-նշեց նա։

Նշենք, որ քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին, բղավում էր․ «Խի՞ եք ծեծում մեզի, ախպեր։ Արա, խի՞ եք ծեծում, տղերք։

Մի կին լրագրողներին ասաց, որ մերկացած տղամարդ էր վազում հրապարակով, «կարմիրբերետավորներն» էլ նրան էին հետևում։

«Չգիտեմ՝ ինչ անախորժություն էր տեղի ունեցել։ Հեռացրեցին մարդուն»,-նշեց կինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել