«Ով աչք ունի` տեսել է, ով ականջ ունի` լսել է». Իշխան Սաղաթելյան

Ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ, հայտնում է Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Այսպես շարունակելու դեպքում Հայաստանի և Արցախի: Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ առհասարակ պետականության կորստի իրական վտանգի առջև, սա պարզապես խոսքեր չեն, սա դառը իրականություն է:

Բոլոր փաստերը ներկայացված են, ապացույցները՝ բերված: Ով աչք ունի` տեսել է, ով ականջ ունի` լսել է: Հիմա արդեն գործի ժամանակն է:

Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք մեր թիմով, ողջ ռեսուրսով մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի:

Իջնում ենք փողոց այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով»,-ասաց Հիշխան Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել