Արթուր Վանեցյանի ակցիայի անցկացման ծանուցման ժամկետն անցել է. փոխոստիկանապետ Արա Ֆիդանյան

Օրենքը թույլ չի տալիս թույլատրել վրան կամ հովանոցներ տեղադրել՝ Ազատության հրապարակում, որն անհրաժեշտ է հացադուլ անցկացնող 44-օրյա պատերազմի 2 մասնակիցներին․ այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

«Հավաքներ անցկացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, համապատասխան տեղեկացումներ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի համապատասխան տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել»,-նշեց նա։

Խոսելով Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից անցկացվող ակցիայի մասին՝ Արա Ֆիդանյանն ասաց, որ ծանուցում ստացվել է ապրիլի 17-ին՝ հրատապ կարգով  «Ինքնաբուխ ակցիաների դեպքում, որը տվյալ օրենքի կարգավորման առարկա է հանդիսանում՝ շտապ հավաքների դեպքում ևս պետք է տեղեկացնել դրա մասին և պետք է նշեմ, որ շտապ ակցիա հասկացությունն իր մեջ ներառում է բացառապես 6-ժամյա գործունեություն, մինդեռ ոստիկանությունը շտապ ակցիայի անցկացման վերաբերալ ծանուցում ստացել է ամսի 17-ին և բնականաբար 6 ժամը չէր կարող տևել մինչև այսօր»,-ասաց փոխոստիկանապետը։

Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել