Անլուրջ խոսակցություններ են․ այսպես բնորոշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեի հետ որոշակի տարաձայնություններ կան կամ ինքը իր դիրքը թուլացրել է իշխանության կազմում։
«Համագործակցությունները կամ շփումները՝ դատախազության և այլ իրավապահ մարմինների՝ օրենքով հստակ նախատեսված է, եթե որոշակի վարքագիծ, որոշակի գործողություն որևէ մեկի դուրը չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում որևէ բան ասել՝ դրանք պարապ զրույցներ են, իսկ ինչ վերաբերում է «գլորելուն» (լրագրողն իր ձևակերպման մեջ նշեց, թե «բոչկա են գլորում» դատախազության վրա,-խմբ․), սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ դատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ»,-ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։