Տրամադրությունը բարձր է, մարտական, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը, ով արդեն հինգերորդ օրն է անժամկետ բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում:
«Գիշերն անցել է նորմալ, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել: Եղել են մեզ հետ գիշերող քաղաքացիներ, ովքեր իրենց վճռական քայլն են կատարել և ասում են՝ պայքարելու են, մինչև հասնեն իրենց նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի և հայ ժողովրդի է»,-նշեց նա:
Արթուր Վանեցյանի խոսքով՝ վրաններ չտեղադրելու հարցը քաղաքական որոշում է:
«Իշխանությունները տեսնելով, որ Ազատության հրապարակում սկսված շարժումը թափ է հավաքում, որ թե օր օրի, այլ ժամ ժամի: Ուզում են որևէ կերպ կասեցնել այս շարժման ընթացքը, բայց ես համոզված եմ, որ չի հաջողվելու, որովհետև երբ ես միանակ եկա Ազատության հրապարակ, այսօր ականատես ենք, որ հրապարակը մշտապես լի է մարդկանցով: Ազատության հրապարակ գալիս են ծատ տարբեր մարդիկ: Գլիս են մարդիկ տարբեր քաղաքական հայացքներով, տարբեր նախասիրություններով, անկախ նրանից, համակրում են, չեն համակրում, չիրում են, չեն սիրում այս կամ այն անձի, բայց բոլորը հասկանում են, որ սա պայքար է հանունի»,-ասաց նա:
Վանեցյանն անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի այն հայտարարությանը, որ ԱԱԾ տնօրեն Արման Աբազյանը պետք է այցելի Արթուր Վանեցյանին:
«Անվտանգային համակարգը Հայաստանում և Արցախում փլուզվել է և պետք է արագ քայլեր ձեռնարկել, որպեսզի անվտանգային համակարգը վերականգնվի: Ինչ վերաբերում է ԱԱԾ գործող տնօրենի՝ գալուն, զանգելուն կամ հանդիպման առաջարկ անելուն նման բան չի եղել: Միքայել Համբարձումյանը դա իր կարծիքն է արտահայտել»,-ասաց նա: