ԵՄ համակարգային կառուցվածքից մինչև ԵՄ դատական ատյանների նախադեպեր. ամառային դպրոցի երկրորդ օրը

Առավոտյան 9:30-ից սկսվեց Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի դասընթացի երկրորդ օրը:

Առաջին թեման ներկայացրեց ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Այն վերաբերում էր Եվրոպական միության համակարգային կառուցվածքին:

Նա անդրադարձավ Եվրոպական խորհրդարանին, Եվրոպական հանձաժողովին, Եվրոպական խորհուրդին, ԵՄ խորհուրդին, Եվրոպական կենտրոնական բանկին, Հաշվիչ պալատին և այլնին:

«Թեև Եվրոպական միության հիմնական ինստիտուտները թվով 7 են, այդուհանդերձ ԵՄ գործունեությունը կարգավորող բազմաթիվ փաստաթղթեր թերթելու ադյունքում կարող ենք հանդիպել ԵՄ մի շարք այլ մարմինների, ինչպես օրինակ՝Տարածաշրջանային կոմիտեն, Տնտեսական և սոցիալական խորհուրդը և այլն»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը:

Երկրորդ բանախոսը Գերմանիայի Համմի երկրամասային գերագույն դատարանի դատավոր Նորբերտ Քոստերն էր: Նա խոսեց Եվրոպական միության դատական համակարգի մասին:

«Եվրոպական միության դատական համակարգում են Միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարան, Եվրոպական Միության դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը հիմնվել է Մարդու իրավունքի կոնվենցիայի հիման վրա (Եվրոխորհուրդ) 1959 թվականին»,- ասաց Համմի երկրամասային գերագույն դատարանի դատավորը:

Եվրոպական դատարանի վարույթում քննվում են պայմանագրի խախտման գործերը: Այն վերապահված է տրիբունալի քննությանը:  Հայց բերելու իրավունք ունեն Հանձնաժողովը կամ անդամ պետությունը: Հայցով հնարավոր է պարզել, թե արդյո՞ք որևէ անդամ պետություն խախտել է ԵՄ իրավունքով նախատեսված պարտականությունը: Միայն նախնական վարույթից հետո տրիբունալը որոշում է կայացնում պայմանագրի խախտում կա, թե՝ ոչ: Եթե անդամ պետությունը խախտումը չի դադարեցնում, հնարավոր է Հանձնաժողովի հայց տուգանք վճարելու պահանջով:

Եվրոպական դատարանի վարույթում քննվում են նաև առնչության, անգործության վերաբերյալ, վնասի հատուցման պահանջով հայցերը, վեճեր Միության և նրա ծառայողների միջև,  բողոքարկման վարույթները, նախնական որոշման վարույթը:

«Գերմանիայի Սամանադրական դատարանի դիրքորոշումը տրիբունալի վերաբերյալ այն է, որ Եվրոպական ատյանը բողոքարկման ատյան չէ ազգային դատարանների համար»,- նշեց Նորբերտ Քոստերը:

Նա խոսեց նաև Եվրոպական միության դատական ատյանների նախադեպերից, ապա մասնակիցներին ներկայացրեց նախադեպ դարձած մի գործ, որից հետո մասնակիցները բաժանվեցին հայցվոր, պատասխանող և դատարան կողմերի: Նրանք առանձին խմբերում քննարկեցին գործի փաստական և իրավական հանգամանքները ներկայացնելու համապատասխանաբար հայցի բավարման և հայցի մերժման մասին հիմնավորումներ: Լսելով կողմերին՝ դատարանը որոշում կայացրեց:

Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի դասընթացի երկրորդ օրվա սպորտային միջոցառումը ֆուտբոլն էր:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել