Դատարան կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելու մասին տեղեկությունը ճիշտ չէ․ Հրանտ Անանյան

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթին, կալանավորելու մասին միջնորդություն ներկայացնելու մասին տեղեկությունը ճիշտ չէ: Այս մասին հայտնում է փաստաբան Հրանտ Անանյանը։

«Նա ներկայումս ազատության մեջ է, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ներով կոնկրետ դեպքի հանգամանքների վերաբերյալ մանրամասներն իրականությունից էապես տարբեր են»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 2-ին՝ ժամը 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու՝ ծեծել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ էր հասցրել Վ. Ասատրյանին, ապա՝ դիմել փախուստի:

Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել