Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների

Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիությունում մշտական ներկայացուցչությունից իր աշխատակիցների հեռացմանը, «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցների։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ, գրում է «ՏԱՍՍ»-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել