Քաղաքապետի որոշմամբ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 13-ինո որոշում է ստորագրել՝ Երևանի Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և հիմք ընդունելով Հովիկ Բալյանի դիմումը՝

1. Հովիկ Բալյանին՝ 2022 թվականի ապրիլի 13-ից նշանակել «Երևանի Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

2. Պարունակ Զելվեյանին՝ 2022 թվականի ապրիլի 13-ից ազատել «Երևանի Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից` աշխատանքային վերջին օր համարել 2022 թվականի ապրիլի 12-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել