WhatsApp-ը կվերածվի սոցիալական ցանցի

WhatsApp մեսենջերի մշակողները հայտարարել են համայնքներ ներդնելու իրենց ծրագրերի մասին: Նշվում է, որ այն հնարավորություն կտա համախմբել ընդհանուր հետաքրքրություններ ունեցող խմբերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

WhatsApp-ը հիմնականում կդառնա խմբերի հավաքածու: Օգտատերերը կկարողանան ստեղծել համայնքներ, իսկ համայնքի ադմինիստրատորները հնարավորություն կունենան կառավարել այդ խմբերը և միաժամանակ հաղորդագրություններ ուղարկել այլ խմբերին:

Սակայն WhatsApp-ը չի ավելացնի որոնելու և նոր համայնքներ հայտնաբերելու հնարավորությունը, որն առկա է այլ հավելվածներում: Մշակողները կսահմանափակեն նաև հաղորդագրություններ փոխանցելու հնարավորությունը՝ համայնքային խմբերում, ապատեղեկատվության տարածումը նվազեցնելու համար:

Նոր գործառույթը հասանելի կդառնա այս շաբաթ՝ փոքր թվով փորձարկողների համար: Ավելի ուշ նոր գործառույթները հասանելի կդառնան բոլորի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել