Սպորտային ու զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքից. հայտարարություն

ԿԳՄՍՆ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Հարգելի հայրենակիցներ, համացանցում տեղեկատվություն էր տարածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքից քիչ հեռու տեղադրված սպորտային սարքի վերաբերյալ։

Նկատի ունենալով, որ այն աղճատում է հուշարձանի պատմաճարտարապետական տեսքը ու ընկալելի չէ այդ սարքի տեղադրումը թեկուզև հուշարձանի պահպանական գոտուց դուրս, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության նախաձեռնությամբ սպորտային ու հարևանությամբ տեղադրված զովացուցիչ ըմպելիքի սարքերը հանվել են տարածքից։

Հայցում ենք մեր այցելուների ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել