Ըստ Սերժ Սարգսյանի տրամաբանության՝ փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

««ՓՈՒԼԱՅԻՆԻ և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի ՓՈՒԼԵՐՈՎ»:

ՍերԺ Սարգսյան, 13.04.22, այսօր։

Փաստորեն, ըստ Սարգսյանի տրամաբանության, փաթեթային տարբերակը նույն փուլայինն է, որը պարզապես կոչվում է փաթեթային, որը իրականացվում է փուլային, բայց փուլային չէ, որովհետեւ փաթեթային է»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել