Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի նախագահներին դիմավորել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը, այս մասին Twitter-ում հայտնել է Լիտվայի նախագահը։
Նախագահները Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մենք Կիև ենք մեկնում քաղաքական հզոր աջակցության և ռազմական օգնության ուղերձով։ Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի պայքարին իր ինքնիշխանության և ազատության համար»,- ասել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան:
————–
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։