Քաղծառայողների համար հեռավար ուսուցման մոդուլների մշակում՝ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ

Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ նախատեսված է քաղաքացիական ծառայողների համար հեռավար ուսուցման մոդուլների մշակում։

Նշվում է, որ ՀՀ քաղաքացիական ծառայության ողջ համակարգի բարեփոխման շրջանակում պետության կողմից ձեռնարկված հեռավար ուսուցման մոդելի ներդրման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանք համակարգում է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Ենթադրվում է, որ Ռազմավարության և Միջնաժամկետ ծրագրի տվյալ գործառույթի շրջանակում մշակված մոդուլները կօգտագործեն արդեն իսկ գործարկված հեռավար ուսուցման հարթակները։ Այսպիսով, լրացուցիչ տեխնիկական առաջա­դրանք մշակելու և հետագա ծրագրավորման և ապահովման աշխատանքներ վարելու կարիք չի լինի, որն էլ իր հերթին չի հանգեցնի այդ մասով ֆինանսավորման պահանջի։

Նախատեսված է նաև թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակում։

Կիրառված մեթոդաբանության և ենթադրությունների, ամփոփված տեղեկությունների, կատարված հաշվարկների, առաջարկությունների և կանխատեսումների հիման վրա սույն տիրույթի միջոցառումների ֆինանսավորման ընդհանուր ծավալը գնահատվում է 450,116.4 հազար ՀՀ դրամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել