Ապրիլի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հանդիպել են Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ և մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառմանը։
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Միջոցառման ընթացքում պատվիրակության անդամները նույնպես հանդես են եկել ողջույնի խոսքով, որից հետո հանդիպումը շարունակվել է անմիջական միջավայրում՝ բոլոր ներկաների մասնակցությամբ մանրամասն քննարկումների շուրջ:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի ոչ միայն Գորիսի, այլ նաև Գյումրու, Վանաձորի և Բերդի ստորաբաժանումների շահառու կանայք։
Սյունիք աշխատանքային այցը շարունակվում է: