Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 12-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Վազգեն Հարությունյանին 2022 թվականի ապրիլի 12-ից ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
Նշվում է, որ Հարությունյանին պաշտոնից ազատելու հիմք է հանդիսացել անձնական դիմումը։