Մեր գործընկերները մեկնելով Արցախ նախատեսում են հանդիպումներ անցկացնել այնտեղ, բայց իմ տեղեկություններով՝ այդ հանդիպումները ուրբաթ օրն են տեղի ունենալու և մենք այսօր շատ կարևոր քառօրյա ունենք, նաև դրանով է պայմանավորված իմ վրդովմունքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այս քառօրյայի ընթացքում մենք ունենք վարչապետի և կառավարության զեկույց, ինչպես նաև հարց ու պատասխան կառավարության անդամների հետ: Արդեն որերրոդ անգամ է, որ նույնիսկ այդ աշխատանքային գործառությը չի օգտագործվում, որը անգործության ևս մեկ պացույց է: Կտեղեկացնեմ և կքննարկեմ աշխատակազմի հետ այս բացակաները անհարգելի ճանաչելու հնարավորությունը, որովհետև ես չեմ համարում, որ նման գործելաոճի համար է Հայաստանի Հանրապետության քաղաքացին գործուղղել մեր ընդդիմադիր գործընկերներին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Արձագանքելով ԱԺ նախագահի հայտարարություններին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ ժամանակն է հասկանալու, որ Հայաստանը՝ որպես պետութուն, ընդդիմությանը բացառձակապես չի հետաքրքրում և նրանք միայն փորձում են պատերազմ հրահրել:
«Հայաստանը նրանց հետաքրքրում է միայն որպես կերակրատաշտ: Ժամանակն է դա հասկանալու: Իրենց շատ քիչ է հետաքրքիր, որ կառավարության հաշվետվություն կլինի, վարչապետը կգա: Իրենք սթափվել են ուղեղի ցնցումից և կարծում են, որ պապական իրենց ժառանգած սեփականությունը վերադարձնելու ժամանակն է»,- ասաց պատգամավորը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունն այս շաբաթ չի մասնակցելու նիստերին ու մեկնելու է Արցախ: