Ուկրաինական զորքերը գնդակոծել են Գորլովկան և Զայցևոն

45 րոպեի ընթացքում ուկրաինական զորքերը չորս հարձակում են իրականացրել և գնդակոծել Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության Զայցևո (հարավային) և Գորլովկա բնակավայրերը՝ արձակելով 120 մմ տրամաչափի 21 ական և 13 նռնակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր հյուսիս: Այն ԴԺՀ-ի ամենամեծ բնակավայրերից է և գտնվում է հանրապետության վերահսկողության տակ 2014 թվականից։ Մինչ Դոնբասում հակամարտության սկսվելը Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել