Ուկրաինայում ազգայնականները պատանդ են պահում ավելի քան 6,4 հազար օտարերկրացիների. РИА Новости

Ավելի քան 6,4 հազար օտարերկրացիներ շարունակում են մնալ որպես կենդանի վահան՝ ուկրաինացի ազգայնականների կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ուկրաինացի ազգայնականները շարունակում են պատանդ պահել 15 պետությունների 6444 քաղաքացիների՝ որպես կենդանի վահան, բացի այդ, Ուկրաինայի նավահանգիստներում այս պահին արգելափակված են 67 օտարերկրյա նավեր: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում նավատերերի երկրների ղեկավարությանը ճնշում գործադրել պաշտոնական Կիևի վրա, որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվի Ուկրաինայի նավահանգիստներից օտարերկրյա նավերի ելքի ապաշրջափակման և անվտանգության ապահովման համար»,- ասել է Միզինցևը։

Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմի կողմից ստեղծված հրետակոծության սպառնալիքը և ներքին ջրերում և տարածքային ծովում ականների բարձր վտանգը խանգարում են նավերին ապահով կերպով բաց ծով դուրս գալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել