Թբիլիսիում, խորհրդարանի դիմաց անցկացվել է ակցիա-ներկայացում նվիրված Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում զոհվածների հիշատակին։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
«Այս ակցիայի կազմակերպման շարժառիթը եղել է Մոսկվայում մեկ մարդու կողմից իրականցված ակցիան: Մտածում էինք՝ եթե մեզ մոտ նման ակցիա անցկացվի, մեկից շատ մարդ կհավաքվի։ Ակցիայի նպատակն է աշխարհին հարցնել՝ ո՞վ է լինելու հաջորդը։ Ո՞ր քաղաքը կամ երկիրը: Եվս քանի՞ զոհաբերություն է անհրաժեշտ, որպեսզի աշխարհը կանգնեցնի Ռուսաստանին»,- լրատվամիջոցներին ասել է ակցիայի կազմակերպիչներից Էլենե Գլազովան։
Հիշեցնենք, որ Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Բուչա քաղաքի փողոցներում քաղաքացիական հագուստով շուրջ երեք հարյուր զոհվածների մասին են հաղորդում ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչներն ու լրագրողները։


