Պետդուման հայտնում է, թե որտեղ է որոշվել հուղարկավորել Վլադիմիր Ժիրինովսկուն

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի  8-ին մոսկովյան Նովոդեվիչևյան գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, բոլոր ութ գումարումների Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։

Հատկանշական է, որ 2020-ին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Ժիրինովսկին անդրադարձել էր իր հուղարկավորմանը՝ նշելով իր համար նախընտրելի վայրը:

«Պնդելու եմ, որ ինձ հուղարկավորեն Կարմիր հրապարակում՝ Բրեժնևից աջ: Զյուգանովը կպառկի Բրեժնևից ձախ, իսկ ես՝ աջ՝ որպես Բրեժնևից ավելի աջակողմյան հայացքների տեր մարդ… Ինձ էլ թնդանոթակառքով Սյունազարդ դահլիճից տարեք Կարմիր հրապարակ՝ Բրեժնևի կողքին՝ որպես չբավարարված սնափառության վերջին բավարարում։ Քանի որ ես չհասա նրան, ինչին ուզում էի, ապա, հավանաբար, գոնե մահից հետո (կհասնեմ)»,-ասել էր Ժիրինովսկին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել