Փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը և ռազմական ադմինիստրացիան կոչ են արել տարհանել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչներին, քանի դեռ կա հավանականություն։ Տեղեկանում ենք Украинская правда-ից։
Նշված է, որ պետք է տարհանեն մարդկաց, այլապես մարդիկ կրակի տակ են լինելու, գնդակահարվելու են ու ոչինչ չեն կարողանալու անել։
«Եվ մենք չենք կարող օգնել նրանց: Քանի որ կրակը կանգնեցնելը գրեթե անհնար է, հատկապես Լուգանսկի և Դոնեցկի շրջանները։ Իհարկե, Խարկովի մարզի մի մասը նույնպես»,-նշել է Վերեշչուկը։
Վերեշչուկը բացատրել է, որ Կիևի և Չեռնիգովի շրջաններից օկուպացիոն զորքերի դուրսբերումը բանակցությունների հաջորդ փուլից առաջ բարի կամքի ժեստ չէր, ինչպես փորձում են ներկայացնել ռուս պաշտոնյաները: Դա ուկրաինական բանակի, իշխանությունների և ողջ ուկրաինացի ժողովրդի պողպատե կամքի ժեստն էր։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։