Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ բանակցելու ցանկություն չունի, սակայն հավելել է, որ պետք է փորձի բանակցել՝ համաձայնության հասնելու համար։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Ամեն դեպքում, մենք պետք է նույնիսկ փոքր հնարավորություններ գտնենք բանակցային գործընթացի համար»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ եթե ուզում են մարդկանց փրկել, պետք է ամենօրյա քայլեր ձեռնարկեն, որպեսզի հնարավորինս փրկեն մարդկանց կյանքը։
Հարցին, թե ինչ խոսքեր է նա մտադիր ասել Պուտինի հետ հանդիպման սկզբում, պատասխանել է․ «Կարծում եմ՝ կարևոր չէ, թե որտեղից կսկսենք, կարևոր է, թե ինչպես կավարտենք: Այստեղ ես կլինեմ և պետք է, որպես նախագահ, բավականին պրագմատիկ լինեմ: Կան բաներ, որոնց շուրջ մենք պետք է փորձենք համաձայնության գալ», – ասել է Զելենսկին: