Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև եռակողմ հանդիպումը:
Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Հանդիպմանը նախորդել էր Փաշինյանի և Միշելի երկկողմ հանդիպումը, որի ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրել էր ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: